ՏՃԲ-ի ասպիրանտները և նրանց ղեկավարները
![]() |
Աշոտ Չիլինգարյանը Ա.Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖԻ) տնօրենը և ԵրՖԻ-ի Տիեզերական Ճառագայթների Բաժանմունքի (ՏՃԲ) ղեկավարն է:
1984թ-ին նա ստացել է ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածուի, իսկ 1991թ-ին ֆիզ-մաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճաններ: 1971-1993թթ. ԵրՖԻ-ում աշխատել է որպես գիտաշխատող, այնուհետև ավագ գիտաշխատող: 1993թ-ին նշանակվել է ինստիտուտի տնօրենի տեղակալ, ինչպես նաև ՏՃԲ-ի ղեկավար: 1975թ-ից Երևանի Պետական Համալսարանում (ԵՊՀ) աշխատել է որպես ֆիզիկայի և մաթեմատիկական ծրագրավորման դասախոս:
Նրա գիտական ուսումնասիրությունների բնագավառներն են բարձր էներգիայի տիեզերական մասնիկների ֆիզիկան, տարրական մասնիկներ գրանցող դետեկտորների մշակումը և շահագործումը, ինչպես նաև առաջնակարգ վիճակագրական հաշվարկները` ներառյալ Բայեսյան և նեյրոնային ցանցի մոդելները: Ներկայումս նրա հետաքրքրությունների ոլորտը ընդգրկում է գալակտիկական և տիեզերական ճառագայթների առաջացումն ու արագացումը, երկրորդական տիեզերական ճառագայթների հոսքերի գրանցումը երկրի մակերեսին, Տիեզերական Եղանակի և արեգակ-երկրային կապերը:
|
2008
|
Բագրատ Մաիլյանը ծնվել է 1985թ-ի օգոստոսի 19-ին Երևանում, Հայաստան: 1992թ-ին ընդունվել է Երևանի N132 միջնակարգ դպրոցը: 1995թ-ին տեղափոխվել է Երևանի N162 միջնակարգ դպրոցը։ 1999թ-ին տեղափոխվել է ԵՊՀ-ին առընթեր ֆիզ-մաթ դպրոց: 2002թ-ին ավարտել և ընդունվել է Երևանի Պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ: 2006թ-ին գերազանցությամբ ավարտել է բակալավրիատը: Նույն տարի ընդունվել է ԵՊՀ-ի Միջուկային Ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրա: 2008թ-ին Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի Տիեզերական Ճառագայթների բաժանմունքում աշխատանքի է ընդունվել որպես ավագ լաբորանտ: 2008թ-ին պաշտպանել է մագիստրոսական թեզ՝ «Արագածի բազմուղղված մյուոնային մոնիտորի էներգետիկ շեմի որոշումը» թեմայով և ստացել ֆիզիկայի մագիստրոսի աստիճան: 2008թ-ին Բագրատ Մաիլյանը ընդունվել է ասպիրանտուրա: Նրա գիտական ղեկավարն է դոկտոր Աշոտ Չիլինգարյանը: |
2009
![]() |
Արմեն Հովհաննիսյանը ծնվել է 1986թ-ի օգոստոսի 20-ին Երևանում, Հայաստան: 1993թ-ին ընդունվել է Երևանի N102 միջնակարգ դպրոցը: 1999թ-ին տեղափոխվել է ԵՊՀ-ի ֆիզ-մաթ դպրոց: 2003թ-ին գերազանց ավարտել և ընդունվել է Երևանի Պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը: 2007թ-ին գերազանցությամբ ավարտել է բակալավրիատը: Նույն տարի ընդունվել է ԵՊՀ-ի Միջուկային Ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրա: 2008թ-ին Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի Տիեզերական Ճառագայթների բաժանմունքում աշխատանքի է ընդունվել որպես ավագ լաբորանտ: 2009թ-ին պաշտպանել է մագիստրոսական թեզ՝ «Ֆիլտրացիոն տվյալների ալգորիթմերի մշակումը տիեզերական Ճառագայթների դետեկտորների համար» թեմայով և ստացել ֆիզիկայի մագիստրոսի աստիճան: 2009թ-ին Ա. Հովհաննիսյանը ընդունվել է ասպիրանտուրա: Նրա գիտական ղեկավարն է դոկտոր Աշոտ Չիլինգարյանը: |
![]() |
Տիգրան Կարապետյանը ծնվել է 1979թ-ի սեպտեմբերի 29-ին Աշտարակի շրջանի Բյուրական գյուղում, Հայաստան: 1986/87 թ-ին ընդունվել է և 1997թ-ին ավարտել Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը: 2002թ-ին ընդունվել է Երևանի Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 2006թ-ին ավարտել է համալսարանը և ընդունվել ԵՊՀ Միջուկային Ֆիզիկայի բաժանմունքի մագիստրատուրա: 2008թ-ին Տիգրան Կարապետյանը պաշտպանել է մագիստրոսական թեզ «Արագածի Տիեզերական Ճառագայթների հետազոտական կայանի մոնիտորների բարոմետրիկ գործակիցները» թեմայով և ստացել ֆիզիկայի մագիստրոսի աստիճան: Նույն տարի ընդունվել է աշխատանքի Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում որպես ավագ լաբորանտ և շարունակում է աշխատել ASEC-ի ցուցանիշների հետազոտման վրա: 2009թ-ին ընդունվել է ասպիրանտուրա: Նրա գիտական ղեկավարն է դոկտոր Աշոտ Չիլինգարյանը: |
|
Լևոն Վանյանը ծնվել է 1985թ-ի հունվարի 20-ին Երևանում, Հայաստան: 1991թ-ին ընդունվել է Երևանի N135 միջնակարգ դպրոցը: 1998թ-ին փոխադրվել է N106 դպրոց-վարժարան: 2001թ-ին ավարտելով վարժարանը՝ ընդունվել է Երևանի Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: 2005թ-ին ավարտել է և նույն տարի ծառայության է անցել ՀՀ բանակում: 2007թ-ին ընդունվել է ԵՊՀ-ի միջուկային Ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրա: 2009թ-ին պաշտպանելով մագիստրոսական թեզ «Արևի մոդուլյացիոն էֆֆեկտների ազդեցություն գալակտիկական տիեզերական ճառագայթների վրա» թեմայով՝ ստացել է ֆիզիկայի մագիստրոսի կոչում: Նույն տարի ԵրՖի Տիեզերական Ճառագայթների բաժանմունքում ընդունվել է աշխատանքի՝ որպես ավագ լաբորանտ: 2009թ-ի ընդունվել է ասպիրանտուրա: Լ. Վանյանի գիտական ղեկավարն է դոկտոր Աշոտ Չիլինգարյանը: |



