Նեյտրոնային մոնիտորներ
Հակառակ տասնամյակների ավանդույթին, Երկրի վրա տեղակայված նեյտրոնային մոնիտորները (ՆՄ) հանդիսանում են տիեզերական մասնիկների չափման արդիական միջոց, և կարևոր դեր են կատարում տիեզերական ֆիզիկայի հետազոտությունների ասպարեզում, արև-երկիր կապերում, ինչպես նաև տիեզերական եղանակի պրոցեսներում: Դրանք զգայուն են Երկրի մթնոլորտ ներխուժող 0.5-20 ԳէՎ էներգիաների տիեզերական ճառագայթների նկատմամբ. այսինքն էներգետիկ տիրույթ, որը հնարավոր չէ չափել տիեզերական դետեկտորների միջոցով միևնույն պարզ, էժան և վիճակագրորեն ճշգրիտ եղանակով: Դետեկտորների 2 ստանդարտացված տեսակներ (IGY and NM64) կիրառվում են համաշխարհային ցանցում, որն այժմ բաղկացած է 50 կայաններից:
NM64 նեյտրոնային մոնիտորը՝ 3 հաշվիչ խողովակներով (աջ, փայտյա կաղապարը կամ անդրադարձիչը և հաշվիչ խողովակները տեսանելի են) և հենարանը (ձախ) հաշվիչի էլեկտրոնիկայով, բարձրավոլտ էլեկտրամատակարարում, և բարոմետր
Նեյտրոնային մոնիտորի բաղադրիչները
-
Գազալիցքավորված հաշվիչ
-
խողովակ Դանդաղացուցիչ
-
Պողպատե Արտադրիչ
-
Անդրադարձիչ
-
Նեյտրոնային Մոնիտորների հատկանիշները
-
Այլ նյութեր
Նեյտրոնային մոնիտորի Կառուցվածքը
Նեյտրոնային Մոնիտորները կազմված են հատուկ գազալցված համեմատական հաշվիչներից, որի շուրջը գտնվում են դանդաղացուցիչը, կապարե արտադրիչը և անդրադարձիչը: Երկրորդային տիեզերական ճառագայթների հոսքի նուկլոնային բաղադրիչը (պրոտոններ և նեյտրոններ) կապարի մեջ առաջացնում է միջուկային ռեակցիաներ, որի հետևանքով կատարվում է գոլորշիացում և արտադրվում են ցածր էներգետիկ նեյտրոններ: Այս ՄէՎ-անոց նեյտրոններին դանդաղացուցիչը դանդաղեցնում է մինչև ջերմային էներգիաները և, օրինակ, ՆՄ64- ի մեջ ՄէՎ-անոց նեյտրոնների մոտ 6 %-ը վերջնականապես գրանցվում են համեմատական հաշվիչի խողովակների կողմից: Այն փաստը, որ վերջապես գրանցվել են նեյտրոնները, տիեզերական ճառագայթների դետեկտորին տալիս է նեյտրոնային մոնիտոր անվանումը:
Գազալցված հաշվիչ խողովակ
Հաշվիչի խողովակում ջերմային նեյտրոնների գրանցումը տեղի է ունենում դրանց` 10B միջուկի հետ փոխազդեցության արդյունքում էկզոթերմիկ ռեակցիայի միջոցով:
Ռեակցիայի արգասիքները գրանցվում են հաշվիչի գազի իոնացման միջոցով: Հաշվիչի խողովակը աշխատում է որպես համեմատական հաշվիչ՝ մոտ 2800 Վ (Նմ64) աշխատանքային լարմամբ:
1990 թ-ից սկսած BF3 գազի փոխարեն 3He գազով լցված հաշվիչ խողովակները ևս կիրառվել են նեյտրոնային մոնիտորների մեջ: 3He հաշվիչները ավելի պարզ կառուցվածք ունեն: 3He - նեյտրոնների էկզոթերմիկ ռեակցիան հետևյալն է.
3He-ի՝ որպես հաշվիչի գազ, մեկ այլ առավելությունն այն է, որ հաշվիչի խողովակը կարող է աշխատել շատ ավելի բարձր գազի ճնշման և 1500 Վ-ից ցածր լարման պայմաններում: Ավելի բարձր լարման պայմաններում հաշվիչի գազում կարելի է միավոր ծավալում ստանալ գրանցման առավել էֆեկտիվություն:
Դանդաղացուցիչ
Եթե ներթափանցող նեյտրոնները չափազանց արագ են, դրանք փոքր հավանականություն կունենան փոխազդելու հաշվիչի գազի հետ` (1) և (2) –ի, համաձայն և գրանցվել: Մեծացնելու համար գրանցման հավանականությունը՝ նեյտրոնները պետք է դանդաղեցվեն: Դանդաղացուցչի ֆունկցիան է իջեցնել նեյտրոնների էներգիաները և դրանք հնարավորինս մոտեցնել ջերմային էներգիաներին (1/40 էՎ):
Սա կատարվում է նեյտրոնների` այլ միջուկների հետ բախման արդյունքում: Որքան միջուկի զանգվածը մոտ է նեյտրոնին, այնքան կինետիկ էներգիայի փոխանակումը լավ է գործում. սա մեխանիկայի պարզագույն օրենք է: ցածր ատոմային A զանգվածով նյութերը, որոնք սովորաբար ջրածին պարունակող նյութեր են, ինչպես, օրինակ, պինդ պարաֆինը ՄԳ նեյտրոնային մոնիտորի մեջ, ջուրը և պոլիեթիլենը ՆՄ64-ում կիրառվում են որպես դանդաղացուցչի նյութ:
Պողպատե արտադրիչ
Դանդաղացուցիչը շրջապատված է պողպոտե արտադրիչով: Պողպատի դերը նեյտրոնային մոնիտորի մեջ երկակի է.
- Գոլորշիացող նեյտրոնները և ցածր էներգիայի նեյտրոններն առաջանում են ընկնող էներգետիկ նուկլոնների` կապարի հետ փոխազդեցությունների արդյունքում: Արտադրված գոլորշիացող նեյտրոնները ունեն էներգետիկ բաշխում, որի մաքսիմումը մոտ 2 ՄէՎ-է և որը հասնում է մինչև 15 մէՎ էներգիաների:
- Գոլորշիացող նեյտրոնների միջին քանակը մեկ ընկնող նուկլոնի համար, որը միջուկային փոխազդեցություն է կատարում կապարի մեջ15 է, հետևաբար կապարը ընդհանուր գրանցման հավանականությունը մեծացնում է:
Բաց ՆՄ64 նեյտրոնային մոնիտորը առանց հաշվիչի խողովակների: Տեսանելի են կապարե օղակները և պոլիեթիլենային անդրադարձիչը
Անդրադարձիչ
Նեյտրոնային մոնիտորի հատկանիշները
|
|
ՄԳՏ |
ՆՄ64 |
|
Հաշվիչներ |
|
|
|
Ակտիվ երկարություն (սմ) |
86.4 |
191 |
|
Տրամագիծ (սմ) |
3.8 |
14.8 |
|
Ճնշում (սանդղակ) |
0.60 |
0.27 |
|
Դանդաղացուցիչ |
|
|
|
Նյութ |
paraffin |
polyethylene |
|
Միջին հաստություն (սմ) |
3.2 |
2.0 |
|
Արտադրիչ |
|
|
|
Նյութ |
lead |
lead |
|
Միջին խորություն (գ սմ-2) |
153 |
156 |
|
Անդրադարձիչ |
|
|
|
Նյութ |
paraffin |
polyethylene |
|
Միջին հաստություն (սմ) |
28 |
7.5 |
Այլ նյութեր
J.A. Simpson,``Cosmic Radiation Neutron Intensity Monitor'', Annals of the Int. Geophysical Year IV, Part VII, Pergamon Press, London, p. 351, 1958
H. Carmichael, ``IQSY Instruction Manual'', vol. 7, Deep River, Canada, 1964
C.J. Hatton, ``The Neutron Monitor'', in J., G. Wilson and S.A. Wouthuysen (eds.), Progress in Elementary Particle and Cosmic-ray Physics, vol. 10, chapter 1, North Holland Publishing Co., Amsterdam, 1971
P.H. Stoker, L.I. Dorman, and J.M. Clem, ``Neutron Monitor Design Improvements'', Space Science Review, vol. 93, pp. 361-380, 2000
J.M. Clem and L.I. Dorman, ``Neutron Monitor Response Functions'', Space Science Review, vol. 93, pp. 335-359, 2000

