Ի՞նչ են տիեզերական ճառագայթները

Ի՞նչ են տիեզերական ճառագայթները

Նայելով երկնքին մենք տեսնում ենք պայծառ առարկաներ՝ իհարկե արեգակը, մոլորակներ, աստղեր, միգամածություն: Այս ամենը լուսավոր, էլեկտրամագնիսական ալիքներ են: Հատուկ մասնագիտացված աստղադիտակներով մենք կարող ենք  հայտնաբերել նաև էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք անտեսանելի են մարդու աչքի համար, ինչպես օրինակ ինֆրակարմիր, կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներ, ռադիոալիքներ, ռենտգենյան ճառագայթներ:

20-րդ դարի սկզբից մեզ հայտնի է, որ Երկիրը ենթարկվում է ոչ միայն նման ալիքների հարվածներին, այլ նաև ռմբակոծվում է լիցքավորված էներգետիկ մասնիկների կողմից՝ պրոտոններ, իոններ, էլեկտրոններ, որոնք  գալիս են գրեթե լույսի արագությամբ: Այս մասնիկները կոչվում են տիեզերական ճառագայթներ և նրանք մեզ պատմում են Տիեզերքի մասին, որի մասին մենք միայն լույսից չէինք իմանա:

Տիեզերական ճառագայթները ծառայում են որպես միջոց տիեզերքի ուսումնասիրության համար, սակայն նրանք անմիջականորեն ազդում են նաև Երկրի վրա: Մենք ցանկանում ենք ուսումնասիրել այս մասնիկները` նրանց ծագումը հասկանալու համար, օգտագործել դրանք  որպես արեգակնային խաթարումների հայտնաբերման ինդիկատոր և վերահսկել դրանց ազդեցությունը տեխնոլոգիաների և մարդկային էակների վրա:

Որտեղի՞ց են դրանք գալիս

Տիեզերական ճառագայթները գալիս են Տիեզերքի այն մասերից, որտեղ տեղի են ունենում պայթյուններ. աստղային պայթյունների մնացորդներից (գերնոր), ակտիվ գալակտիկաներից, ինչպես նաև արեգակից:

Գալակտիկական տիեզերական ճառագայթները գալիս են անընդհատ, չնայած նրանց ուժգնությունը կախված է արեգակից:Արեգակի վրա արագացված մասնիկները՝ արեգակնային տիեզերական ճառագայթները, ավելի եզակի են: Դրանք գալիս են որպես անհատական դեպքեր՝ հեռավոր տիեզերքից եկող սովորական մասնիկների հոսքի հետ միասին:

Ինչպե՞ս կարող ենք տեսնել դրանք

 Տիեզերական ճառագայթներն անմիջապես չեն ընկնում  գետնին, այլ բախվում են բարձր մթնոլորտի ատոմների հետ: Դա ստեղծում է բազմաթիվ երկրորդական մասնիկներ՝ պրոտոններ, նեյտրոններ, մյուոններ և էլեկտրոններ: Եթե սկզբնական մասնիկն ունի 200,000 կմ/վ նվազագույն արագություն, լույսի արագության երկու երրորդը, երկրորդային նուկլոնների, մյուոնների և այլ մասնիկների բավական մեծ զանգված հնարավոր կլինի գրանցել մասնիկներ գրանցող վերգետնյա հաշվիչների միջոցով՝ մագնիսական  բևեռների մոտ:

Երկրի մագնիսական դաշտը ծառայում է որպես մեկ այլ ֆիլտր, չնայած այն երկրի մագնիսական բևեռներում դեր չի կատարում: Բայց որքան մոտենում է հասարակածին, այնքան առաջնային լիցքավորված մասնիկը պետք է ավելի արագ լինի, որպեսզի հատի մագնիսական դաշտը: Երկրի տարբեր մասերում տեղակայված մասնիկներ գրանցող սարքավորումները այսպիսով չափում են տարբեր նվազագույն արագության տիեզերական ճառագայթներ. նրանք բացահայտում են տիեզերական ճառագայթների էներգետիկ սպեկտրը:

Ի՞նչ է նեյտրոնային մոնիտորը 

Վերջնական  գրանցված մասնիկների քանակը մեծացնելու նպատակով նեյտրոնային մոնիտորների հաշվիչները պատված են կապարով: Այնտեղ  երկրորդային նուկլոնները և որոշ մյուոններ շարունակում են ստեղծել նեյտրոններ: Նեյտրոնային մոնիտորը հաշվում է այս նեյտրոնները, սակայն նրանք տիեզերական ճառագայթների հոսքը վերջնական  հայտնաբերում են մթնոլորտի ամենավերևի շերտում:

Նեյտրոնային մոնիտորները կիրառվել են 1950 ական թթ-ից: Դրանք մինչև այժմ հանդիսանում են արևային տիեզերական ճառագայթների և Տիեզերքի ցանկացած այլ մասից ստացվող տիեզերական ճառագայթների ցածր էներգետիկ բաղադրիչների չափման ժամանակակից  միջոց:

Տիեզերական ճառագայթների կարևորությունը

Տիեզերական ճառագայթները հանդիսանում են հսկայական տեղեկատվական աղբյուր հզոր Տիեզերքի մասին: Ի՞նչ հանգամանքներում և ինչպե՞ս են լիցքավորված մասնիկները հասնում նման բարձր էներգիաների և արագության:

Տիեզերական ճառագայթները կարող են կիրառվել վերահսկելու համար միջմոլորակային տարածության խաթարումները, որոնք կարող են հարվածել Երկրին: Բազում տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ գալակտիկական տիեզերական ճառագայթների ինտենսիվությունը ղեկավարվում է  Հելիոսֆերայի մագնիսական դաշտի միջոցով. երբ արևի վրա գոյություն ունեն բազմաթիվ բծեր, Հելիոսֆերայում մագնիսական դաշտն ուժեղ է, իսկ գալակտիկական տիեզերական ճառագայթների ինտենսիվությունը Երկրի վրա թուլանում է: Երբ բծեր գոյություն չունեն, պաշտպանությունը թույլ է, և բազում տիեզերական ճառագայթներ հասնում են Երկրին: Ինտենսիվության ավելի հաճախակի տատանումներ կարող են առաջանալ արեգակնային ժայթքումների միջոցով, որտեղ մագնիսական դաշտերը դուրս են մղվում Հելիոսֆերա:

Ավելին, տիեզերական ճառագայթներն ազդում են Երկրի մթնոլորտի վրա երկրորդական մասնիկների միջոցով, որոնք նրանք ստեղծում են մթնոլորտի ատոմների հետ բախվելուց, ինչպես նաև մթնոլորտային ատոմների իոնացման միջոցով: Արագ լիցքավորված մասնիկները ռենտգենյան ճառագայթների նման ճառագայթահարման արդյունք են: Չնայած թվում է, թե երկրի վրա այն փոքր ազդեցություն է թողնում,  քաղաքացիական ավիացիայի անձնակազմը ավելի քիչ է պաշտպանված մթնոլորտով և պետք է վերահսկվի: Նեյտրոնային մոնիտորների չափումներն ապահովում են հիմնական տվյալները:



Besucherzahler kiev ukraine women
счетчик посещений