Վերգետնյա չափումներ
Posted March 24, 2009 - 9:39am by Nicolas Fuller
Վերգետնյա չափումներ
Վերգետնյա տիեզերական ճառագայթների դետեկտորները չափում են երկրորդական տիեզերական ճառագայթներ, այսինքն, տարբեր մասնիկները, որոնք առաջանում են Երկրի մթնոլորտում մթնոլորտային հեղեղների ժամանակ: Դետեկտորները կարող են բաժանվել ենթախմբերի ըստ իրենց չափած մասնիկների. նուկլոնային, (պրոտոններ և նեյտրոններ), մեզոնային (մյուոններ) և էլեկտրոմագնիսական (ֆոտոններ, էլեկտրոններ և այլն) բաղադրիչներ: Այստեղ մենք կքննարկենք ենթախմբերի կամ խմբերի վրա հիմնված դետեկտորներ, որոնք հայտնի են որպես նեյտրոնային մոնիտորներներ (ՆՄ):
